ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադամ Սի․ յուրաքանչյուր մեծ տղամարդու թիկունքում կանգնած է մեծ կին

Մադամ Սի․ յուրաքանչյուր մեծ տղամարդու թիկունքում կանգնած է մեծ կին
19.11.2026 | 19:11

Ուշադրություն դարձրեք Չինաստանի առաջնորդի տիկնոջը Շենչժենում կայացած հանդիպման ժամանակ։
Որքա՜ն նրբանկատություն, ազնվականություն և սեփական արժանապատվության զգացում կա այս կնոջ մեջ։ Ամեն ինչ՝ իրեն պահելու ձևից մինչև հագուստի ամենափոքր մանրուքները, խոսում է անբասիր ճաշակի, զսպվածության և զարմանալի ներքին կուլտուրայի մասին։
Ոչ մի ավելորդ շարժում, սեփական կարևորությունն ընդգծելու կամ ուշադրություն գրավելու ոչ մի նշույլ։ Եվ միևնույն ժամանակ՝ որքա՜ն բնական արժանապատվություն։
Անշուշտ, այստեղ զգացվում են թե՛ դիվանագիտական էթիկետի անթերի իմացությունը, թե՛ բազմադարյա չինական մշակույթի ազդեցությունը, որտեղ զսպվածությունը, ներդաշնակությունն ու շրջապատի նկատմամբ հարգանքը բարձրացված են առաքինության աստիճանի։
Սակայն, իմ կարծիքով, հարցը միայն դաստիարակության, կրթության և ավանդույթներին հետևելու մեջ չէ։
Կան հատկանիշներ, որոնք հնարավոր չէ սովորել դիվանագիտական արարողակարգի դասագրքերով։ Դրանք հնարավոր չէ ձեռք բերել հասարակական բարձր դիրքի կամ թանկարժեք զգեստապահարանի հետ միասին։
Այս կնոջ արտաքին համեստության հետևում նշմարվում է շատ ավելի արժեքավոր մի բան՝ խորը ներքին կուլտուրա, հոգեկան ներդաշնակություն և իմաստություն։

Մուրադ ԹԵԼԻԲԵԿՈՎ

Ղազախստան
Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ